Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հոբելյանական միջոցառում` նվիրված Լևոն Օրբելուն

Հոբելյանական միջոցառում` նվիրված Լևոն Օրբելուն
24.09.2013 | 12:57

ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտում անցկացվում է «Նեյրոֆիզիոլոգների և բիոքիմիկների հոբելյանական միջազգային գիտաժողով»` նվիրված ինստիտուտի հիմնադրման 70-ամյակին:

Ինչպես տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, այսօր Օրբելի եղբայրների տուն-թանգարանում տեղի կունենա հոբելյանական միջոցառում` «Լևոն Օրբելին՝ հայ ֆիզիոլոգների դպրոցի հիմնադիր» խորագրով: Կներկայացվի՝ ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի հիմնադրման և նրա կազմում գործող ֆիզիոլոգիայի ինստիտուտի ստեղծման գործում Օրբելու ավանդը, որն այսօր կրում է նրա անունը:
Օրբելին, լինելով ֆիզիոլոգիայում էվոլյուցիոն ուղղության հիմնադիրը, ձևակերպել է այդ ուղղության մեթոդներն ու խնդիրները, որոնք պարզաբանում են կենդանի օրգանիզմների ֆունկցիաների զարգացման ողջ պատմությունը` կապված արտաքին և ներքին միջավայրերի շարժուն փոխանակության հետ։ Օրբելու մշակած էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի սկզբունքները, որպես հզոր հետազոտական միջոց, լայնորեն կիրառվում են ժամանակակից հետազոտություններում։ Նշանակալի աշխատանքներ է կատարել ուղեղիկի ֆիզիոլոգիայի բնագավառում, ցույց տվել, որ օրգանիզմի ռեֆլեքտոր գործունեության համընդհանուր կարգավորումն իրագործվում է հիմնականում այդ օրգանի արգելակիչ ֆունկցիայի շնորհիվ։ 1930-ական թվականներից Օրբելին լայն հետազոտություններ է կատարել ստորջրյա և ավիացիոն ֆիզիոլոգիայի բնագավառներում, որոնք անմիջականորեն կապվում էին ոչ միայն տեսական, այլև գործնական, այդ թվում` ռազմական, խնդիրների հետ։
Օրբելին եղել է Փարիզի կենսբանական ընկերության, բնախույզների գերմանական «Լեոպոլդինա» ակադեմիայի, անգլիական ֆիզիոլոգիական ընկերության պատվավոր և արտասահմանյան այլ ակադեմիաների ու ընկերությունների անդամ։
Լևոն Օրբելին ծնվել է 1882-ին Դարաչիչակում։ Հովսեփ Օրբելու և Ռուբեն Օրբելու եղբայրն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ